Օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում. Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը
Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի կողմից ուղարկված դիմումի մեջ ասվում է.
«Հարգելի պրն Օսիպյան,
օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։
Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։