Մոուրինիոյի օգնական Ռուի Ֆարիան կարող է գլխավորել «Բենֆիկան»
Ֆարիան կարիերան կսկսի պորտուգալական թոփ-ակումբից: Պորտուգալացի մասնագետ Ռուի Ֆարիան, ով 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, «Բենֆիկայի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է:
«Արծիվների» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան հեռացման եզրին է այն բանից հետո, երբ լիսաբոնյան ակումբը չեմպիոնական մրցավազքում պարտվեց «Պորտուին», և, ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Բենֆիկայի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Ֆարիայի հետ:
Ֆարիան եղել է Մոուրինիոյի օգնականը «Լեյրիայում», «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում», «Ռեալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: Ընդհանուր առմամբ, նրանք միասին աշխատել են 17 տարի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը