Յոախիմ Լյովը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ
Պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկը կշարունակի աշխատանքը «բունդեսմանշաֆթի» հետ:
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի ֆուտբոլի միության հետ, որը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը:
Թիմում կմնան նաև մարզչի օգնականներ Թոմաս Շնայդերը և դարպասապահների մարզիչ Անդրեաս Կելկեն. նրանք նույնպես երկարաձգել են պայմանագրերը: Այս մասին հաղորդում է կազմակերպության կայքէջը: Լյովը գլխավորում է Գերմանիայի հավաքականը 2006 թվականից: Մինչ այդ նա որպես օգնական՝ աշխատել է Յուրգեն Կլինսմանի թիմում:
Գերմանիայի հավաքականը Կլոպի գլխավորությամբ հաղթել է Աշխարհի 2014թ. առաջնությունը, 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթը, Եվրոպայի առաջնությունների մեկ ոսկի և երկու բրոնզ և 2010թ. Մունդիալի բրոնզ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը