Լարս ֆոն Տրիերը նոր ֆիլմ է ներկայացրել Կաննի փառատոնում
Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը յոթնամյա ընդմիջումից հետո Կաննի փառատոնում ներկայացրել է իր «Տունը, որ կառուցել է Ջեկը» նոր ֆիլմը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Կարմիր գորգով ռեժիսորի հետ անցել են Մեթ Դիլոնը, Շիվան Ֆելոնը, Ռայլի Կիոն, Սոֆի Գրոբյոլը եւ Բրունո Հանցը:
2011 թվականին Տրիերը հայտարարվել էր Կաննի վառատոնի «անցանկալի անձ»: Նրա «Մելամաղձություն» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը մասնակցում էր ստուգատեսի հիմնական ծրագրին, Տրիերն անսպասելիորեն արտահայտվել էր Ադոլֆ Հիտլերի նկատմամբ իր համակրանքի մասին: Դա ժյուրիին չէր խանգարել կնոջ լավագույն դերի համար պարգեւը հանձնելու ամերիկացի դերասանուհի Քրիստեն Դանսթին, սական բավականին փչացրել է կազմակերպիչների հարաբերությունները ֆոն Տրիերի հետ:
Յոթ տարի անց Կաննը կրկին պատրաստ է ընդունելու սկանդալային ռեժիսորին: «Տունը, որը կառուցել է Ջեկը» ֆիլմը պատմում է 70-ական թվականներին Ամերիկայում անհավանականորեն խելացի սերիական մարդասպանի պատմությունը: Սյուժեն կառուցվում է հինգ միջադեպերի շուրջը, որոնք ընդգրկում են նրա կյանքի 12 տարիները: Հանդիսականը պատմությունը վերապրում է Ջեկի տեսակետով, որի համար յուրաքանչյուր սպանությունն արվեստի նրբագեղ ստեղծագործություն է: