ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան բարձր մակարդակի նոր բանակցություններ կանցկացնեն մայիսի 16-ին
ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են բարձր մակարդակի նոր բանակցություններ անցկացնել մայիսի 16-ին, որպեսզի քննարկեն հետագա այն քայլերը, որոնք անհրաժեշ է ձեռնարկել երկու երկրների ղեկավարների միջեւ ապրիլի 27-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունների շրջանակում:
Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը: Ինչպես եւ անցյալ անգամ, բանակցությունները տեղի կունենան Հարավային Կորեայի տարածքում՝ Փանմունջոմ սահմանամերձ գյուղում: Փհենյանը կուղարկի 29 մարդուց բաղկացած պատվիրակություն՝ Կորեայի խաղաղ վերամիավորման կոմիտեի նախագահի գլխավորությամբ:
Հարավկորեական պատվիրակությունը կգլխավորի միավորման գործերի նախարար Չո Մեն Կենը: Այս բանակցություններն առաջինը կդառնան երկու պետություների սահմանին Կիմ Չեն Ընի եւ Մուն Չժե Ընի պատմական հանդիպման պահից ի վեր: Դրանց նպատակն է՝ հասնել այն հռչակագրի կատարմանը, որը երկու ղեկավարներն ստորագրել են գագաթնաջողովի արդյունքում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: