Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն սկսել է Փունգերիի միջուկային զինափորձարանի ապամոնտաժումը

Հյուսիսային Կորեան սկսել է Փունգերիի իր խոշորագույն միջուկային զինափորձարանի ապամոնտաժման աշխատանքը, որը գտնվում է երկրի հյուսիս – արեւելքում: Դա, ինչպես հետեւում է 38North ռեսուրսի հաշվետվությունից, որն զբաղվում է ԿԺԴՀ-ի իրադրության մոնիթորինգով:

Հաշվետվությունը կազմվել է՝ հիմնվելով զինափորձարանի վերջին լուսանկարների վրա, որոնք կատարվել են տիեզերական արբանյակների կողմից: Դրա հեղինակները նշում են, որ նախորդ զեկույցի հրապարակման պահից (ապրիլի 24) լուսանկարներից անհետացել են Փունգերիի աշխատանքն ապահովող մի քանի շենքեր, ինչպես նաեւ մասնակիորեն քանդվել են թունելներ տանող ռելսերը:

Փհենյանը խոստացել է մայիսի վերջին անցկացնել Փունգերիի ապամոնտաժման հրապարակային «արարողություն», որին կհրավիրեն օտարերկրացի լրագրողների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս