Փաշինյանը ցանկացել է պահել Վաչե Գաբրիելյանին, բայց նա մերժել է. մանրամասներ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարությունն առաջացրել է անգամ իր թիմակից-պայքարի ընկերների խոր տարակուսանքը։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկացել, որ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մնա իր պոստում, որպես լուրջ պրոֆեսիոնալ, սակայն վերջինս մերժել է։

Կառավարությունում մնալու առաջարկը մերժել է նաեւ Վիգեն Սարգսյանը, իսկ Դավիթ Տոնոյանի դեպքում բանակցություններն ավելի վաղ են ընթացել, ավելին, այդ օրերին վերջինիս խնդրել են բանակցել «Երկրապահի» հայտնի դեմքերի հետ Նիկոլի վարչապետությանը «կողմ» քվեարկելու շուրջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս