Դանակահարություն Կենտրոնում
Մայիսի 13-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Արթուր Ս.-ն, որի ընկերները հիվանդանոցում հայտնել են, որ դանակահարությունը տեղի է ունեցել Կենտրոն համայնքում` անհայտ անձի կողմից:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 12-ին, ժամը 22.00-ին, Իսահակյան փողոցի թիվ 16 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Արթուր Ս.-ին դանակով հարվածել է 1994 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 4.35-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: