Բաժիններ՝

ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ սև ցուցակն ընդլայնել է Ղրիմի ընտրությունների պատճառով

ԵՄ-ի խորհուրդը որոշում է ընդունել Ղրիմի եւս հինգ պաշտոնյաների ներառել Ռուսաստանի համար պատրաստված սեւ ցուցակում 2018 թվականի մարտի 18-ին ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ Ղրիմում քվեարկություն կազմակերպելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 14-ին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական մի աղբյուր:

«ԵՄ-ի խորհուրդը որոշում է ընդունել եւս հինգ ֆիզիկական անձանց ներառել սեւ ցուցակում Ուկրաինայի ինքնիշխանության խախտմանն ուղղված գործողությունների կապակցությամբ՝ 2018 թվականի մարտի 18-ին ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ Ղրիմում քվեարկություն կազմակերպելու համատեքստում»,-ասել է նա: Աղբյուրը նշել է, որ այս որոշումը «ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում դրա հրապարակվելուց հետո»:

Ներկայում Ռուսաստանի նկատմամբ գործում է ԵՄ-ի սահմանափակիչ միջոցների մի քանի փաթեթ. սեկտորալ տնտեսական պատժամիջոցներ, անհատական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեւ ցուցակներ, ինչպես նաեւ Ղրիմի նկատմամբ պատժամիջոցների փաթեթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս