Բաժիններ՝

Հայ պատանի դերասանները մրցանակների են արժանացել Սոչիի միջազգային մրցույթում

Մասիս քաղաքի «Նոր սերունդ» թատերական ստուդիայի սաները Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հանդես են եկել անկախ երիտասարդ թատրոնների 9-րդ միջազգային «Պատանիների տարածություն» մրցույթ-փառատոնին: Այն անցկացվել է ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում:

Միջազգային մրցույթի շրջանակում պատանիներն արժանացել են երկու հատուկ մրցանակի:

Հայ պատանիների մասնակցությունն իրադարձությանը հնարավոր է դարձել շնորհիվ «Մինորա» մշակութային կենտրոնի: «Մեր մշակութային կենտրոնն արդեն երեք տարի կազմակերպում է նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» հանրապետական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են մանկապատանեկան խմբեր, տարբեր կենտրոնների երեխաներ:

«Էտյուդի» շրջանակում մենք համագործակցում ենք տարբեր մշակութային կառույցների, փառատոների հետ: «Պատանիների տարածություն» մրցույթ-փառատոնի նախագահ Մաքսիմ Կորենի հրավերով Մասիսի թատերական ստուդիան (ղեկավար՝ Արշակ Զաքարյան) հանդես եկավ Սոչիում»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Նրա խոսքով՝ մրցույթի ժյուրիի կազմում ներգրավված էին պրոֆեսիոնալ մասնագետներ տարբեր քաղաքներից, իսկ ժյուրիի նախագահն էր Կոնստանտին Ռայկինի ղեկավարած Բեմարվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր ռեժիսոր Սերգեյ Շենտալինսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս