Բաժիններ՝

Ալկոհոլի և ծխախոտի օգտագործման աղետալի հետևանքները

Մի խումբ միջազգային հետազոտողներ պարզել են, որ 2015 թվականին ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումն ավելի մեծ թվով հիվանդությունների, հաշմանդամության դեպքերի եւ վաղաժամ մահերի պատճառ է դարձել, քան կախվածություն առաջացնող այլ նյութերի օգտագործումը:

Գիտնականների գնահատումների համաձայն, դրանք երկրագնդի ողջ բնակչության շրջանում նպաստել են ավելի քան քառորդ միլիարդ տարի առողջ կյանքի կորստին: Այդ մասին, ասված է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում:

Գիտնականներն համադրել են մի շարք ուսումնասիրություններ եւ պարզել, որ ամբողջ աշխարհում ամենից շատ ալկոհոլ են օգտագործում Կենտրոնական, Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի բնակիչները (բնակչության մեկ շնչի հաշվով ամսական 11,61, 11,98 եւ 11,09 լիտր), ընդ որում՝ այն չարահաշում է խմողների համապատասխանաբար 50,5, 48,2 եւ 40,2 տոկոսը: Նույն այդ տարածաշրջաններում նաեւ ծխախոտի արտադրանքի օգտագործման բարձր մակարդակ է դիտվում: Ըստ գնահատումների՝ Երկրի չափահաս բնակչության 15 տոկոսից ավելին ծխում է:

Ծխելու հետեւանքով ընդհանուր մահացությունը 100 հազար մարդու հաշվով կազմում է 110, իսկ ալկոհոլի պատճառով՝ 100 հազար մարդու հաշվով՝ 33 մարդ: Վնասակար սովորություններից մահացության ամենաբարձր ցուցանիշները դիտվում են Արեւելյան Եվրոպայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031