![](/banners/BeFunky-design.jpg)
Մցխեթ-Թբիլիսի ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկին վիրահատել են
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/shtap.jpg111.jpg)
Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժած ՀՀ քաղաքացի Անուշ Դալալյանը (1977թ.) վիրահատվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից,
Դալալյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը գնահատվում է կայուն և վերջինս պետք է ստանա ստացիոնար բուժում։
ՃՏՊ հետևանքով տուժած մեկ այլ քաղաքացի՝ Մայիս Կարոյանը (1978թ.) արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ։