Դժբախտ դեպք Արցախում. ուղևորուհին ցատկել և ընկել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի անիվների տակ
                                    Մայիսի 12-ին ժամը 23:30-ի սահմաններում Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի բնակիչ՝ 1977թ. ծնված Վ.Հ-ի վարած «ԿԱՄԱԶ» ավտոմեքենայի ուղևոր, նույն գյուղի բնակչուհի՝ 1979թ. ծնված Ն.Լ-ն ցատկել և ընկել է ընթացքի մեջ գտնվող նույն մեքենայի անիվների տակ ու տեղում մահացել:
Արցախի ոստիկանություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    