Բաժիններ՝

Աստանայում մեկնարկել են Սիրիային նվիրված բանակցությունները

Աստանայում աշխատանքն է սկսել Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված բանակցությունների իններորդ փուլը, օրվա ընթացքում սպասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի, իսկ լույս մայիսի 15-ի գիշերը՝ սիրիական զինված ընդդիմության պատվիրակության ժամանումը: Այդ մասին, հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

«Սիրիային նվիրված Աստանայի գործընթացի շրջանակում Աստանայում երկկողմ եւ եռակողմ բանակցություններ են սկսվել երաշխավոր բոլոր երկրների պատվիրակությունների մասնակցությամբ»,- մայիսի 14-ին ասել է Ժայնակովն Աստանայում: Նա հավելել է, որ Աստանա են ժամանել նաեւ Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, եւ ՄԱԿ-ի պատվիրակությունը:

ԱՄՆ-ի պատվիրակությունը չի մասնակցելու բանակցություններին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Աստանա կժամանի այսօր ցերեկը: Սիրիական զինված ընդդիմության ժամանումն սպասվում է մայիսի 15-ի գիշերը»,- ասել է Ժայնակովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031