Բաժիններ՝

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին մեքենան հայտնվել է փոսի մեջ. կա տուժած

Մայիսի 14-ին՝ ժամը 04:21-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Հ. Ա., ծնված 1953թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտ 80 սմ փոսի մեջ: Պատահարի հետևանքով վարորդը ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ: Նա տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան փոսից դուրս բերելու համար կիրառվել է հատուկ տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս