Բաժիններ՝

Եգիպտոսի ու ՌԴ-ի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Եգիպտոսի և ՌԴ-ի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Մոսկվայում կայանալիք հանդիպմանը «2+2» ձևաչափով կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Քննարկման օրակարգում կլինեն նաև երկու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդան:

«Մոսկվայում նախատեսված 2+2 ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին: Եգիպտոսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Սամեհ Շուքրին և Սերգեյ Լավրովը կքննարկեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ կապված քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներին վերաբերող հարցեր»,-ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ կողմերը քննարկելու են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, ճգնաժամը Սիրիայում, Լիբիայում, Եմենում, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նշված ձևաչափով հանդիպումը կլինի 4-րդը: Առաջին նման հանդիպումը կայացել է 2013 թվականի նոյեմբերին Կահիրեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս