Բաժիններ՝

Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված օտարազգի մարտիկների թիվը հասել է 21-ի

Անցնող շաբաթ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածներից զոհերի թիվը հասել է 21-ի: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները: Ըստ տեղեկությունների՝ հարվածների հետևանքով զոհվել է 6 սիրիացի և 21 օտարազգի մարտիկ, այդ թվում` 11 իրանցի:

Ավելի վաղ Իսրայելի ինքնաթիռները հրթիռային հարձակում են իրականացրել Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելական զինուժի տվյալներով՝ այդ տարածքում են գտնվում Դամասկոսին աջակցող իրանցի զինվորները: Իսրայելական կողմը նշել է, որ հարվածները եղել են ի պատասխան Սիրիայի տարածքից Իսրայելին ուղղված կրակոցների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս