«Ես մեկնում եմ ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ լսելու, ծանոթանալու ու ինչ-որ բան առաջարկելու». Նիկոլ Փաշինյան

Չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է, որ ԵԱՏՄ-ն իրականացրել է իր ողջ ներուժը, բոլոր խնդիրներն այստեղից են գալիս: «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը գործելու է ԵԱՏՄ-ի արդեն իսկ ձևավորված օրակարգի շուրջ:

«Կարծում եմ, որ քննարկման ընթացքում նոր գաղափարներ կառաջանան, որոնք, կարծում եմ, օգտակար կլինեն Եվրասիական տնտեսական միության զարգացման համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան ռուսաստանցի լրագրողուհու հարցի՝ նշել է, որ մեկնելու է մայիսի 14-ի ԵԱՏՄ գագաթնաժողովին լսելու, ծանոթանալու ու ինչ-որ բան առաջարկելու:

Տեսանյութեր

Լրահոս