Բաժիններ՝

Նեյմարը չի վաճառվում. ՊՍԺ

ՊՍԺ-ն չի պլանավորում մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել հարձակվող Նեյմարից:

Բրազիլիացի հարձակվողը Փարիզ է տեղափոխվել «Բարսելոնայից» ընդամենը 1 տարի առաջ, ռեկորդային 222 մլն եվրոյով, սակայն, ըստ շշուկների, ամռանը կարող է վերադառնալ Իսպանիա և ընդգրկվել «Ռեալի» կազմում: Այնուամենայնիվ, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի դիրքորոշումն անհողդողդ է. ակումբը մտադիր է պահել 26-ամյա խաղացողին:

«Նեյմարը չունի ֆիքսված տրանսֆերային արժեք, որովհետև նա չի վաճառվում:
Դա ուղղակի ծիծաղելի է. ակումբի հետ տրանսֆերի վերաբերյալ պայմանավորվելու շանսերը հավասար են զրոյի»,- ՊՍԺ-ից աղբյուրի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս