Բաժիններ՝

Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ՃՈ ղեկավարության և անձնակազմի հետ

Մայիսի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։

Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների շարային կեցվածքի, համազգեստի պատշաճությունը, կարգապահությունը։

Կարևորվեց խաչմերուկների թողունակությունը ավելացնելու, խցանումներն ու հապաղումները բացառելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու խնդիրը։ Նշվեց նաև, որ առավոտյան ու երեկոյան ժամերին ծանրաբեռնված խաչմերուկներում ծառայությունն անհրաժեշտ է ավելի ուժեղացնել։

Քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, նվազ վտանգավոր խախտումներ կատարած վարորդներին որոշ դեպքերում ներել։

Վալերիյ Օսիպյանը խիստ հրահանգ տվեց բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում ճանապարհային ոստիկանության համակարգում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ լինելու է հետևողական։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ճանապարհային ոստիկանության գործառույթներին և երթևեկությանը վերաբերող այլ հարցեր ևս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս