Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման, Մխիթար Հայրապետյանը` սփյուռքի նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարածքային կառավարման և զարգացման ու սփյուռքի նախարարներ է նշանակել: Տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Սուրեն Պապիկյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Մխիթար Հայրապետյանին նշանակել սփյուռքի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակելու մասին»,- ասված է հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս