Բաժիններ՝

Իրաքում «լռության օր է» խորհրդարանական ընտրությունների նախօրյակին

Իրաքի ամբողջ տարածքում մայիսի 11-ին «լռության օր է» խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, որի ընթացքում արգելված է ցանկացած նախընտրական քարոզչություն:

Դրան նախորդել է իրաքյան բազմաթիվ քաղաքական դաշինքների մեկամսյա ակտիվ քարոզչությունը, որոնք պայքարում են օրենսդիր ժողովի տեղերի համար: Ընտրություններում հաղթող պատգամավորների կոալիցիան պետք է կազմի կառավարություն, որը երկիրը կկառավարի հաջորդ չորս տարում:

Մայիսի 10-ին Իրաքում տեղի է ունեցել վաղաժամկետ քվեարկություն: Դրան մասնակցել են իրաքցի զինծառայողները, ոստիկանության, անվտանգության մյուս ուժերի, ինչպես նաեւ փեշմերգա քրդական կազմավորումների ներկայացուցիչները: Նաեւ քվեարկությանը մասնակցել են Իրաքի բանտերի կալանավորները եւ հիվանդանոցներում բուժում անցնող մարդիկ:

Տեղական ընտրական հանձնաժողովի տվյալներով մասնակցությունը կազմել է 76 տոկոս: Իրաքի խորհրդարանի ընտրություններին, որոնք տեղի կունենան մայիսի 12-ին, մասնակցում են 320 քաղաքական կուսակցություններ, կոալիցիաներ եւ ընտրական ցուցակներ: Իրաքում 2014 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ավելի քան ինը հազար թեկնածուներ:

Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են, որոնք Իրաքում տեղի կունենան 2017 թվականին «Իսլամական պետություն» խմբավորման պարտությունից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս