Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ:

Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման և բարեփոխումների իրականցման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ:

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերի և շաբաթների քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսևորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման ընթացքում մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք»:

Տեսանյութեր

Լրահոս