Նիկոլ Փաշինյանը համեմատել է Կառավարության շենքի և Բաղրամյան 26-ի աշխատասենյակները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ներկայացրեց Կառավարության շենքի վարչապետական աշխատասենյակը: Նա համեմատեց այն Բաղրամյան 26-ի աշխատասենյակի հետ: «Այս սենյակում ավելի թեթև մթնոլորտ է: Բաղրամյան 26-ում սենյակի ձևավորումը բավականին ծանր է, այստեղ տրամադրությունն ավելի լավ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կառավարության նոր կառուցվածքից ելնելով՝ դեռևս պետք է որոշել, թե ով պետք է աշխատի կառավարական աշխատասենյակում՝ վարչապե՞տը, թե՞ փոխվարչապետերից մեկը։

Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց նաև մյուս սենյակները, այդ թվում՝ ընդունելության և հանգստի, անգամ սանհանգույցն ու սառնարանի պարունակությունը: Վարչապետական սառնարանում պաղպաղակ ու ոչ ոգելից խմիչքներ կային, բայց նշեց, որ դրանցից չի օգտվելու, քանի որ սառը խմիչքներ այս պահին չի օգտագործում հազի պատճառով:

Էլի մեկ աշխատասենյակ:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 10. Mai 2018

Բաղրամյան 26-ում եմ:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 8. Mai 2018

Տեսանյութեր

Լրահոս