Ովքեր են ուժային կառույցների նոր ղեկավարները. մանրամասներ նրանց կյանքից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 կարեւոր նշանակում արեց՝ ԱԱԾ պետ նշանակեց Երեւանի վարչության պետի տեղակալ Արթուր Վանեցյանին, իսկ ոստիկանապետ՝ Վալերի Օսիպյանին։
Վանեցյանն ԱԱԾ երկարամյա աշխատակից է, կադրային սպա։ Նրա մայրը երկար տարիներ աշխատել է նախագահի նստավայրում։ Կինը գործարարությամբ է զբաղվում՝ մոտ 1 տարի առաջ բացված «Վիլլա մոնթեսորի» մանկապարտեզի հիմնադիրն է։
Օսիպյանը ՀՀ քաղաքացիներին քաջ ծանոթ է որպես ցույցեր ցրելու մեծ մասնագետ, նրան հիշում են դեռ Հոկտեմբերի 27-ի գործից՝ Նաիրի Հունանյանի խմբին ուղեկցող ոստիկանների ջոկատի հրամանատարն էր։
Երկուսն էլ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ ակտիվ դերակատարում են ունեցել․ Վանեցյանը՝ ԱԱԾ-ից, Օսիպյանը՝ որպես պատանդ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: