Բաժիններ՝

Անհետացել է Երկաթե մարդու 325 հազար դոլար արժողությամբ հանդերձը

Երկաթե մարդու կոստյումը, որը կրել է դերասան Ռոբերտ Դոունի Կրտսերը, անհետացել է Հոլիվուդի բեմիրերի պահեստից: Ոստիկանությունը համապատասխան հետաքննություն է սկսել: Այդ մասին հայտնել է Associated Press-ը: Գերհերոսի հանդերձի արժեքը գնահատվում է 325 հազար դոլար:

Թե հատկապես երբ է անհետացել կոստյումը, ստույգ հայտնի չէ: Այն կարող էին տանել փետրվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակահատվածում: Մուգ կարմիր-ոսկեգույն կոստյումը Դաունի Կրտսերը հագել է Երկաթե մարդու մասին առաջին ֆիլմից, որն էկրան է բարձրացել 2008 թվականին:

Այդ ժամանակից ի վեր նա դրանով խաղացել է եւս տասը կինոնկարներում: Վերջին ժապավենը՝ «Վրիժառուներ 4-ն», էկրաններ կբարձրանա 2019 թվականին: «Երկաթե մարդը» կինոնկարի բյուջեն կազմել է 140 միլիոն դոլար: Ըստ որում աշխարհում կինոժապավենի վարձույթից դրամամուտքերը գերազանցել են 585,1 միլիոն դոլարը: Ռեժիսոր Ջոն Ֆավրոյի ֆիլմը 2009 թվականին ներկայացվել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն դիտողական էֆեկտների եւ ձայնի մոնտաժի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս