Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իրանի հետ հարվածների փոխանակումը Սիրիայում

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հույս է հայտնել, որ գիշերը Սիրիայում իրանական ուժերի հետ հարվածների փոխանակումը շարունակում չի ունենա:  Նա առաջին անգամ մեկնաբանել է Գոլանի բարձունքների հրթիռակոծումը եւ հարեւան երկրում տասնյակ թիրախների պատասխան ռմբակոծումները:

«Ես հուսով եմ, որ մենք ավարտեցինք այդ գլուխը»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Իսրայելի Հերցլիա քաղաքում կայացած խորհրդաժողովում: Լիբերմանը գոհունակություն է հայտնել, որ իրանական գնդակոծումն առանց կորուստների է ավարտվել իսրայելական կողմի համար: «Անշուշտ մենք պատասխանեցինք… Սիրիայում Իրանի գրեթե ամբողջ ենթակառուցվածքի ուղղությամբ: Նրանք պետք է հասկանան.

«Եթե այստեղ անձրեւ լինի, ապա կտուրից կկաթի այնտեղ»,- հավելել է նա: Նախարարը կրկնել է, որ Իսրայելը շահագրգռված չէ առճակատմամբ, բայց պետք է պատրաստ լինի «ամեն մի սցենարի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս