Ռոքֆելլերի գանձերն աճուրդի են հանվում
Միլիարդատեր Դևիդ Ռոքֆելլերի հավաքած արվեստի գործերն աճուրդի են հանվելու: Դրանց շարքում են Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի աշխատանքները: Վաճառվելու է նաև Ռոքֆելլերների ընտանիքին պատկանող հնաոճ սպասքը, զարդեր և մի շարք այլ իրեր:
Դրանց դիմաց ակնկալվում է ստանալ 500 միլիոն դոլար, որը փոխանցվելու է Ռոքֆելլերների բարեգործական կազմակերպությանը: