«Բացառված է, որ Հովիկ Աբրահամյանը կամ Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճի» հետ կապ ունենան». Գագիկ Ծառուկյան

Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքը հանդիպել է Հ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և նրանք աջակցում են ԲՀԿ-ին:

«Ովքեր դա ասում են, հիմարություններ են գլխից դուրս տալիս: Բացառված է, որ Հովիկ Աբրահամյանը կամ Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճի» հետ կապ ունենան»,- ասաց Գ.Ծառուկյանը:

Ըստ նրա` նրանք կարող են առաձին կուսակցություն բացել ու հանդես գալ, և մարդիկ տեսել են, որ ծանոթ-բարեկամով չէ: Այդ դեպքում ինչո՞ւ են իր փեսաները ԲՀԿ ցուցակներում՝ հարցին, Ծառուկյանը պատասխանեց, որ դա ոչ թե նրա համար է, որ նրանք իր փեսաներն են, այլ որովհետև նրանք ապահովել են 30 հազար և ավելի ձայներ:

«Հովիկ Աբրահամյանի հետ արդեն 1 տարի՝ չեմ հանդիպել, Ռոբերտ Քոչարյանի հետ` 2 տարի»,- հավելեց Գ.Ծառուկյանը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս