Բաժիններ՝

«Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը 35-ամյա Ռիբերիի հետ

«Բավարիայի» 35-ամյա կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, որն այժմ նախատեսված է մինչև 2019թ. ամառ:

«Ես երջանիկ եմ, որ այս մեծ ակումբում մնացի ևս մեկ մրցաշրջան: Մյունխենը վաղուց իմ տունն է դարձել: Հպարտ եմ, որ շարունակելու եմ կրել «Բավարիայի» վերնաշապիկը»,- Ֆրանկին է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Բունդեսլիգայի 2017-18թթ. մրցաշրջանում անցկացրած 19 խաղերում Ռիբերին դարձել է 5 գոլի և 1 փոխանցման հեղինակ: Ֆրանկը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2007 թվականից: Մյունխենյան ակումբի կազմում Ռիբերին նվաճել է 21 տիտղոս՝ ներառյալ 8 չեմպիոնություն Բունդեսլիգայում և հաղթանակ Չեմպիոնների լիգայում:
Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 5 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս