Բաժիններ՝

«Եղի՛ր ավելի լավը». Մելանյա Թրամփը սկսել է երեխաների օգնության արշավը

ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, հայտարարել է այն արշավն սկսելու մասին, որի շրջանակներում երեխաներին կուսուցանեն սոցիալական, հուզական եւ ֆիզիկական առողջության կարեւորությունը, տեղեկացնում է BBC-ին:

«Եղի՛ր ավելի լավը»(Be Best) անվանումով ծրագիրը միտված է առողջ ապրելակերպի զարգացմանը, սոցցանցերի ճիշտ օգտագործմանը եւ ափիոնի ալկալոիդների չարաշահման դեմ պայքարին, հայտարարել է Մելանյա Թրամփը:

«Մեր սերնդի բարոյական պարտքն է՝ նախաձեռնություն հանդես բերել եւ օգնել մեր երեխաներին»,- ասել է առաջին տիկինը: Մելանյա Թրամփն այս հայտարարությունն արել է Սպիտակ տան Վարդերի պարտեզում:

«Եթե երեխաներն ամենավաղ հասակից ստանան Համացանցում ճիշտ վարվելակերպի ունակություններ, կարելի կլինի սոցիալական ցանցերն օգտագործել արդյունավետ կերպով, եւ դրանք օգուտ կբերեն»,- հավելել է Մելանյա Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս