Գարո Փայլանը` Էրդողանին. «Սուս կաց տո՛»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն այդ թեմայով գրառում է արել «Twitter» միկրոբլոգում:
«Նա 16 տարի կառավարում է երկիրը։ Իր մի բուռ կողմնակիցներից բացի մեր մյուս քաղաքացիները գտնվում են աղքատության մեջ և պարտքերի տակ։ Եվ նա դեռ ասում է, որ եթե 5 տարի էլ ինձ տաք, ապա դրությունը ավելի կլավանա։ Սուս կաց տո՛»։