Բաժիններ՝

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-ին` երեկոյան ժամերին, 8-ի գիշերն առանձին շրջաններում, մայիսի 8-ի ցերեկը, մայիսի 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Մայիսի 7-ին` երեկոյան ժամերին, և 8-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 8-ի ցերեկը, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.10C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 3.40C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.10C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս