Բաժիններ՝

Հավայիում առնվազն 30 տուն է քանդվել ժայթքող լավայի հոսքերից

Լավայի հոսքերից առնվազն 30 տուն է ոչնչացել Հավայիի շրջաններից մեկում, Կիլաուեա հրաբուխը շարունակում է ժայթքել: Այդ մասին հայտնել է Hawaii News Now պորտալը:

Պորտալի տվյալներով՝ ճեղքվածքների քանակը, որոնցից լավա է ժայթքում, հասել է տասի: Լավայի շատրվանները հասել են 70 մետր բարձրության:

«Ժայթքումը շարունակվում է»,- մեջբերում է պորտալը Հավայիի օկրուգի քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Թալմադգե Մագնոյի խոսքը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Հավայան կղզիների իշխանությունները հայտարարել են բնակչության տարահանում Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո: Կիլաուեան, որը գտնվում է  Հավայի կղզում (նաեւ հայտնի է որպես Մեծ կղզի), համարում են մեր մոլորակի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս