ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում պատահաբար հայտարարել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի հաղթողին
Մարգարեությո՞ւն:
ՈւԵՖԱ-ն հայտարարել է 2017-18թթ. Չեմպիոնների լիգայի հաղթողին եզրափակիչ խաղից 3 շաբաթ առաջ:
Կազմակերպության պաշտոնական կայքում «Լիվերպուլը» որոշ ժամանակ նշվում էր որպես Եվրոպայի նոր ակումբային չեմպիոն: Սխալը վերացվել է այն ժամանակ, երբ նորությունը տարածվել է Թվիթերով:
You Guys just revealed the winners of the UCL Few hour's ago nd Deleted the post so If Liverpool is winning give thm the trophy ri8 now y would you are even hosting the finals????@ChampionsLeague #ChampionsLeague #UCLfinal #Liverpool #football #ChampionsLeagueFinal pic.twitter.com/CRKyvGYgz6
— AM Gaming. (@AmGaming07) May 5, 2018
«Ռեալը» և «Լիվերպուլը» կորոշեն չեմպիոնին մայիսի 26-ին, Կիևում:
«Լիվերպուլը» վերջին թիմն է, որը հաղթել է «Ռեալին» գավաթի եզրափակչում: Դա տեղի է ունեցել 1980-81թթ. մրցաշրջանում:
«Ռեալը» 12 անգամ է հաղթել Եվրոպայի գլխավոր մրցաշարում, «Լիվերպուլը»՝ 5 անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը