![](/banners/BeFunky-design.jpg)
«Վանաձոր» ՔԿՀ անվտանգության մասնագետի բջջային հեռախոսի լիցքավորիչի միջից կոշտ զանգված է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/152533892664.jpeg)
Մայիսի 3-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Կ. Ն.-ին:
Վերջինիս բջջային հեռախոսի լիցքավորիչի միջից հայտնաբերել և առգրավել են անձեռոցիկով փաթեթավորված 4 կտոր մուգ շագանակագույն կոշտ զանգված՝ յուրաքանչյուրը 0.4 գրամ քաշով: Ըստ բանավոր հայտարարության՝ վերոնշյալ զանգվածը պատրաստվում էր փոխանցել կալանավորված անձ Գ. Բ.-ին:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: