![](/banners/BeFunky-design.jpg)
«Լիվերպուլը» վերջին թիմն է, որը հաղթել է «Ռեալին» եվրոպական Չեմպիոնների գավաթի եզրափակչում
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/maxresdefault.jpg)
Այս նորությունն ընթերցողների կեսն այն ժամանակ չէր ծնվել: «Լիվերպուլը» դարձավ «Ռեալի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի 2017-18թթ. եզրափակչում: Այն երկրպագուների համար, ովքեր երազում են մադրիդյան հեգեմոնիայի ավարտի մասին, այս զույգը շատ խորհրդանշական է:
Հենց «Լիվերպուլն» է մնում վերջին թիմը, որը հաղթել է «Ռեալին» Եվրոպայի գլխավոր մրցաշարի եզրափակչում: Դա տեղի է ունեցել 1980-81 մրցաշրջանում, երբ մրցաշարը կոչվում էր եվրոպական Չեմպիոնների գավաթ:
Հաջորդ 6 եզրափակիչներում «Ռեալը» հաղթել է: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին, Կիևում: «Ռեալը» և «Լիվերպուլը» երկուսով հաղթել են մրցաշարը 17 անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը