Բաժիններ՝

Պենտագոնն արգելել է Huawei և ZTE սմարթֆոնների վաճառքն ԱՄՆ-ի ռազմակայաններում. WSJ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարությունը կարգադրել է ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի ռազմակայաններում դադարեցնել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերությունների սմարթֆոնների վաճառքները: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը:

«Huawei-ի եւ ZTE-ի սարքերը կարող են անընդունելի ռիսկ ներկայացնել նախարարության անձնակազմի, տվյալների եւ գործողությունների համար»,- նյութում բերված է Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչության ներկայացուցիչ ԱՄՆ-ի (ցամաքային զորքերի) Բանակի մայոր Դեյվ Իսթբեռնի խոսքը:

«Այս տեղեկատվության լույսով աննպատակահարմար է շարունակել դրանց վաճառքը նախարարության խանութներում»,- արձանագրել է նա: Իսթբեռնը ճշտել է, որ վերջին տարում ԱՄՆ-ի ռազմակայանների առեւտրական կետերում իրացվել է Huawei-ի եւ ZTE-ի շուրջ 2,4 հազար սմարթֆոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս