Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, անդրադարձ է եղել նաեւ հայ-վրացական համագործակցության օրակարգային հարցերին: