ՀՀ նախագահի օգնականը հերքում է վարչապետի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրվելու լուրերը
                                    ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրվելու է ՀՀ վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով տեղեկությանը՝ Պետրոսյանն ասաց. «Դա բացարձակ անհեթեթություն է ու բացարձակ սուտ»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    