Բաժիններ՝

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 76-ի

Իրանի արեւմուտքում՝ Յասուջի նահանգում, մայիսի 2-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 76-ի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպության ներկայացուցիչ Մուջթաբա Հալիդին: Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը հայտնել էր 30 տուժածների մասին:

«Յոթանասունվեց մարդ է տուժել, նրանց մի մասը բուժօգնություն է ստացել տեղում, մյուսները տեղափոխվել են հիիվանդանոց: Շտապօգնության խմբերը շարունակում են բուժօգնություն ցուցաբերել այն քաղաքներում, որոնք ենթարկվել են տարերքի հարվածին»,- հայտարարել է Հալիդին:

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ նյութական վնաս է հասցվել ենթակառուցվածքին եւ էլեկտրացանցին: Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 2-ի առավոտյան Յասուջ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս