Բաժիններ՝

Տրանսպորտի նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին երթևեկության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել` հորդորելով ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին երթևեկության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց:

«Այսօր առավոտից փակվել են Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ: Այս ամենի հետևանքով անհնարին է դարձել որոշ երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը: Դրանից բացի, երբեմն գրեթե անհաղթահարելի խոչընդոտների հետևանքով քաղաքացիները չեն կարողանում ժամանակին հասնել «Զվարթնոց» օդանավակայան և ուշանում են նախատեսված չվերթներից:

Ստեղծված իրավիճակը անպայմանորեն ունի բացասական հետևանքներ ինչպես քաղաքացիների համար անհատապես, այնպես էլ երկրի տնտեսության մի շարք ճյուղերի բնականոն գործունեության համար: Ճանապարհային երթևեկության անխափան ընթացքը և անվտանգությունն ապահովելու նպատակով՝ նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին երթևեկության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս