Տրիպոլիում առնվազն յոթ մարդ է զոհվել ընտրական հանձնաժողովի գրասենյակի վրա հարձակման հետևանքով. Reuters
                                    Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առնվազն յոթ մարդ է զոհվել մայիսի 2-ին ընտրական հանձնաժողովի գրասենյակի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով հանձնաժողովի ներկայացուցիչ Հալեդ Օմարին:
«Միջադեպի հետեւանքով զոհվել է յոթ մարդ՝ հանձնաժողովի երեք աշխատակից եւ անվտանգության ուժերի չորս ներկայացուցիչ»,- ասել է զրուցակիցը:
Գործակալության տվյալներով՝ մի խումբ զինյալներ մայիսի 2-ին գրոհել են ընտրական հանձնաժողովի գլխավոր գրասենյակները Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում: Reuters-ի տեղեկությունների համաձայն՝ մահապարտն իրեն պայթեցրել է հանձնաժողովի շենքի ներսում, մյուս զինյալները դրսից հրկիզել են շենքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    