Բաժիններ՝

Փաստաբանները պահանջում են Արման Մկրտումյանի հրաժարականը

Մի խումբ փաստաբաններ այսօր գործադուլ են հայտարարել և միացել բողոքի ակցիաներին։ Նրանց մի մասը հավաքվել էր Կառավարական տուն 2-ի դիմաց, այնուհետև քայլեցին Վճռաբեկ դատարանի ուղղությամբ։ Փաստաբանները պահանջում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը։

«Քանի որ երբեք պարոն Մկրտումյանի գործը չենք տեսել, այսօր դեմքն էլ չենք տեսնելու, եկեք՝ մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը»,- նշեց փաստաբաններից մեկը։ Փաստաբանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արման Մկրտումյանի «հիշատակը», ապա վանկարկեցին՝ «Ար-ման, հե-ռա-ցիր»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս