ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակցիներին հարգել այլոց իրավունքները

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Նախարարության մուտքի շրջափակումը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մի շարք կարևոր և հրատապ ծառայություններ ստանալու հնարավորությունը:

Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում գործող ընդունարանը մատուցում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայություններ, մասնավորապես, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, փաստաթղթերի միջազգային վավերացում (ապոստիլ), օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ամուսնության թույլտվության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում և այլն:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակցիներին հարգել այլոց իրավունքները և չխոչընդոտել Նախարարության գործունեությունը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս