Թրամփը հետաձգել է պողպատի և ալյումինի սակագնի վերաբերյալ քննարկումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 օրով հետաձգել է պողպատի և ալյումինի սակագների վերաբերյալ բանակցությունները Կանադայի, ԵՄ-ի և Մեքսիկայի հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Թրամփը պայմանավորվածություն է ձեռք բերել նաև Արգենտինայի, Բրազիլիայի և Ավստրալիայի հետ:
Մարտին Թրամփը պողպատի ներմուծման համար սահմանեց 25 տոկոս, իսկ ալյումինի ներմուծման համար 10 տոկոս մաքսատուրք: Որոշ երկրներ ժամանակավորապես ազատվել են այդ մաքսատուրքերից, որոնց թվում են Կանադան, ԵՄ-ն և Մեքսիկան:
ԵՄ-ն ասել է, որ հետաձգելը երկարաձգում է շուկայի անորոշությունը, որն արդեն ազդեցություն է ունեցել բիզնեսի վրա: «Որպես ԱՄՆ-ի երկար տարիների գործընկեր մենք չեն բանակցի սպառնալիքի տակ»,-ասել են ԵՄ-ից: