Բաժիններ՝

Ֆրանսիայում սարք են ստեղծել ինքնաթիռով թռչելուց վախեցողների համար

Ֆրանսիայի Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը, որը գտնվում է Թուլուզում, օգնության ձեռք է մեկնել նրանց, ովքեր վախենում են ինքնաթիռով թռչելուց: Այդ մարդկանց համար, ինչպես հաղորդել է Ouest France թերթը, ստեղծվել է հատուկ սարք, որն արտաքինից նման է սովորական ականջակալներին՝ դուրս բերված միկրոֆոնով:

Մշակողները հաշվի են առել, որ առաջին հերթին մարդու վրա հանգստացնող ներգործություն են ունենում հանդարտ երաժշտությունը եւ հաճելի բույրերը: Ուստի նրանք հիմք են վերցրել հեռախոսների համար ականջակալների ստանդարտ մոդելն՝ առաջ դուրսբեված միկրոֆոնի «փայտիկով»:

Սակայն դրանում ոչ մի միկրոֆոն էլ չկա. սարքի այդ մասը ծառայում է օգտատիրոջ քթին հաճելի, հանդարտեցնող բուրմունքների մատուցմանը: Դա կարող է լինել անանուխ, նարդոս, երիցուկ կամ ծաղկած նարնջենու բույր՝ ըստ ընտրության: Աերոֆոբիան կամ ինքնաթիռով թռչելուց վախը շատ ավելի է տարածված, քան ընդունված է կարծել:

Դրանից, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալներով՝ աշխարհում տառապում է բոլոր ավիաուղեւորների առնվազն 20 տոկոսը (ընդ որում այդ թվի երեք քառորդը տղամարդիկ են): Ուստի ֆրանսիական մշակումը վաճառահանման լավ հեռանկարներ ունի: Սարքի գինը կկազմի 50 եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս