Բաժիններ՝

Երիտասարդները Երևանում հարգանքի տուրք են մատուցել Կեմերովոյի հրդեհի զոհերի հիշատակին

Հայաստանյան բուհերը, երիտասարդական տարբեր կազմակերպություններ ներկայացնող հարյուրավոր երիտասարդներ մարտի 28-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ծաղիկներ են խոնարհել, մոմ վառել ի հիշատակ Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի հրդեհի զոհերի։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին, ողբերգության զոհերի հարազատներին, տուժածներին։ Նա նշել է, որ Կեմերովոյում տեղի ունեցածը ցնցել է մարդկանց, հայ երիտասարդները արդեն մի քանի օր այցելում են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ՝ իրենց ցավը, կսկիծն ու նաև զորակցությունը հայտնելով բարեկամ ժողովրդին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս