«Լիոնել Մեսսին երբեք չի լինի այնքան մեծ, ինչքան Դիեգո Մարադոնան». Բատիստուտա
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան Դիեգո Մարադոնային բարձր է դասում Լիոնել Մեսսիից:
«Դիեգոն լավագույններից լավագույնն էր: Նա ներկայացնում էր Արգենտինան տարբեր իմաստներով, ոչ միայն ֆուտբոլային: Նա խարիզմա ուներ: Նա բացառիկ տաղանդ և երևակայություն ուներ:
Նույնիսկ, եթե ենթադրենք, որ Մեսսին տեխնիկապես ավելի վատը չէ, քան Մարադոնան, կամ նույնիսկ ավելի լավն է, միևնույնն է, նա երբեք չի ունենա նման խարիզմա: Դիեգոն կարող էր շարժման մեջ գցել ամբողջ մարզադաշտը: Բոլորը նրան էին նայում: Ես նրա կողքին եմ հանդես եկել և կարող եմ ասել, թե ինչքան համոզիչ էր նրա խաղը»,- Բատիստուտային է մեջբերում Corriere dello Sport-ը:
Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան 1986 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը