Բաժիններ՝

Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. հավաքարարը չհասցրեց «պլանն» ու գումարը փոխանցել կալանավորին. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 22-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով նշված հիմնարկում խուզարկության են ենթարկել հավաքարար, 60-ամյա Անուշ Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտարարել է, որ Վանաձորի բանտում իր պատիժը կրող, 48-ամյա Ռոբերտ Մ.-ի հետ, նախնական պայմանավորվածության է եկել և վերջինիս փոխանցելու նպատակով իր հետ բանտ է բերել ծխախոտի 1 տուփ՝ մեջը տեղավորած թվով 6 հատ փաթեթավորված թմրանյութ, ինչպես նաև՝ 7000 դրամ:

Հավաքարարը խոստովանել է, որ այն պահել է քրեակատարողական հիմնարկի լվացքատանը գտնվող աղբարկղում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս